
Բացվեց Արագածոտնի մարզում իր տեսակի մեջ եզակի Նռանե ֆոտոստուդիան
Այստեղ կարելի է լուսանկարվել Մուշի և Սասունի տարազներով, որոնք պատրաստված են բացառիկ ճշգրտությամբ՝ պահպանելով Արևմտյան Հայաստանի այս երկու շրջանների ազգային հագուստների բոլոր առանձնահատկություններն ու պատրաստման նրբությունները:
Նռանեն ստեղծվել է Թալինի ՍՔԱՅ ակումբի կողմից, Վորլդ Վիժն Հայաստանի և Թալինի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:
Այլ նորություններ

2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:


Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է U.S. Embassy Armenia Helping Hands-ին Ճամբարակի տարածաշրջանում ապրող ծայրահեղ աղքատ 100 երեխաների համար #ԳաղտնիՁմեռՊապ դառնալու և նրանց ամանորյա հրաշք պարգևելու համար։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ այցելեցիք երեխաներին՝ նվերներն անձամբ հանձնելու համար։
