Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Սիսիանում և Ճամբարակում 106 ընտանիք ստացավ սնունդ 03/04/2020
Սիսիանում և Ճամբարակում 106 ընտանիք ստացավ սնունդ

Սիսիանի և Ճամբարակի համայնքներում ապրող 106 ընտանիք, որ այս օրերին հայտնվել էր ծանր իրավիճակում, ստացավ այդքան անհրաժեշտ սնունդ երկու շաբաթվա համար։

Շնորհակալ ենք մեր ԲՈԼՈՐ նվիրատուներին՝ այս անգնահատելի աջակցության համար։

Oրական մի քանի տասնյակ դիմումներ ենք ստանում՝ մարդիկ խնդրում են օգնել՝ լուծել օրվա հացի խնդիրը։

Այսօր մենք նորից ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի կարողանանք մենք էլ օգնության ձեռք մեկնել մեզ դիմող ծայրահեղ աղքատ ընտանիքներին։

Միացե՛ք մեզ՝ այցելե՛լով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։

 

Այլ նորություններ

2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի
2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի

2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:

 

 

20/09/2019
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին

#ԵրազանքիՃամբար արշավին է միանում IDBank-ը, որի շնորհիվ ևս 150 երեխա անապահով ընտանիքներից կկարողանա անմոռանալի հանգիստ անցկացնել Վորլդ Վիժն Հայաստանի ամառային ճամբարում: Շնորհակալ ենք` այսքան երեխաների ուրախ ամառ նվիրելու համար: 

14/06/2018
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը

Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն դիմավորել Սեպտեմբերի 1-ը։

 

 

10/08/2021