
Ուրախ ենք տեղեկացնել, որ նախորդ տարիներին Վորլդ Վիժն Հայաստանի կազմակերպած բարեգործական արշավների ընթացքում մեր մատակարարների տրամադրած զեղչերի արդյունքում գոյացել են որոշակի խնայողություններ, որոնք կազմակերպությունը կուղղի «Նավակ» ընտանիքի և երեխայի զարգացման համայնքային կենտրոններ:
Հիշեցնենք, որ «Նավակ»-ներ հաճախում են դժվարին պայմաններում ապրող երեխաներ` օգտվելով մի շարք հնարավորություններից: Նրանք այստեղ պատրաստում են դասերը, մասնակցում տարբեր խմբակների, ստանում հոգեբանի, լոգոպեդի և այլ հատուկ մանկավարժների մասնագիտական ծառայություններ:
Այսպիսով, ձեր նվիրատվության միջոցով հնարավոր է դարձել ծառայել ավելի մեծ թվով երեխաների, որոնք ապրում են կարիքավոր ընտանիքներում:
Այլ նորություններ

Այսօր հերթը 10 տարեկան Համլետինն է: Նա ապրում է իր ծնողների և երկու քույրերի հետ: Որոշել է հայտնի դուդուկահար դառնալ, իսկ երբ մեծանա, երազում է ունենալ իր առանձին կահավորված սենյակը: Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Համլետին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
