Ուղարկեք հաղորդագրություն 7700 համարին`օգնելով մեզ արձագանքել ամենահրատապ կարիքներին:
Մեկ SMS-ի արժեքն է 500 դրամ:
Պարենի համաշխարհային օրը Վորլդ Վիժն Հայաստանը պաշտոնապես մեկնարկեց նոր՝ «Բավարար» (Enough) արշավը, որը նպատակ ունի խթանել առողջ սնուցումը՝ նպաստելով երեխաների առողջ զարգացմանն ու բարեկեցությանը։
Էդգարը 13 տարեկան է, նա ապրում է մեծ ընտանիքում, որտեղ եկամտի միակ աղբյուրը նպաստն է: Էդգարը շատ բաների մասին է երազում, ուզում է ունենալ ձի, հեծանիվ, մեկ էլ՝ տան համար վառելափայտ, հագուստ և կոշիկ:
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Էդգարին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոց գնալու առաջին անհրաժեշտության պարագաներով։
Մեր նվիրատուների միջոցներով այսօր #Շիրակի մարզում ապրող ևս 50 ընտանիք ստացավ առաջին անհրաժեշտության #սնունդ և հիգիենայի պարագաներ։
Վորլդ Վիժն Հայաստանն սկսում է իր ամենասիրված «Գաղտնի Ձմեռ Պապ» (Secret Santa) նվիրատվական արշավը, որպեսզի այս ամանորին ևս կարիքի մեջ ապրող երեխաները ստանան այդքան սպասված ամանորյա նվերը:
Այսօրվա մեր հերոսուհին 14 տարեկան Ռայան է։ Նա ունի երկու եղբայր և մեկ քույր։ Ռայան երազում է դառնալ ուսուցչուհի և իր ընտանիքի հետ ապրել մեծ գեղեցիկ տանը։ Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Ռայային նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Ալբերտը 5 տարեկան է, նրա ընտանիքը մեծ է՝ 5 եղբայր և 3 քույր ունի: Ալբերտի ծնողները դժվարությամբ են հոգում երեխաների ամենօրյա կարիքները: Ալբերտը երազում է մեծ և գեղեցիկ տուն ունենալու մասին:
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Ալբերտին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Ութամյա Սյուզաննան երազում է տաք ու գեղեցիկ հագուստ ունենալու մասին, որպեսզի դպրոց հաճախելիս գեղեցիկ տեսք ունենա: Սյուզաննան նաև շատ է ուզում, որ այս Ամանորին իրեն մի մեծ տիկնիկ նվիրեն ու շատ խաղալիքներ: Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Սյուզաննաին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումից հետո՝ մեր հայրենակիցների համար այդ բարդ ժամանակաշրջանում, Վորլդ Վիժն Հայաստանը, Հայ Առաքելական Եկեղեցին և «Երևան պարկը» համատեղ ուժերով շուրջ 500 տեղահանված երեխաների ուղեկցեցին դեպի հեքիաթային օր Երևան պարկում։